ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Նրանք, ովքեր գերեզման չունեն, բայց ողջ են

Նրանք, ովքեր գերեզման չունեն, բայց ողջ են
18.04.2025 | 16:15

Հայոց ցեղասպանություն-110

Սեբաստացի Մուրատը (Մուրադ Գևորգի Խրիմյան, 1874, Սեբաստիա - 1918, Բաքու) Ցեղասպանության վրիժառուներից մեկն էր։ Բազում կռիվներ տվեց և թուրքացումից փրկեց հարյուրավոր որբերի՝ յուրաքանչյուրի համար վճարելով մեկ ոսկի։ Կարդացեք լուսանկարի մակագրությունը․ ամուսնացել էր ուսուցչուհի Ագապիի հետ և ունեին մեկ որդի, որին ի պատիվ Չաուշի անվանել էր Գևորգ, և ես չգիտեմ՝ կարողացա՞ն փրկել այդ մանչուկին։

1918-ին, երբ ադրբեջանցիների «հրավերով» թուրքերը հարձակվեցին Բաքվի վրա, նպատակ ունենալով ցեղասպանության ենթարկել նաև արևելահայությանը, Մուրադը կռվի ելավ ու զոհվեց։ Նրա դին տեղափոխեցին Թիֆլիս և հողին հանձնեցին Վանքի գերեզմանատանը։ 1938 թ․ Բերիայի հրահանգով գերեզմանատունն ավերեցին և դուրս նետեցին թե Մուրադի և թե հարյուրավոր այլ մեծանուն հայերի ոսկորները։

Սեբաստիայի Առյուծը օրագիր էր պահում և ահա թե ինչ էր գրել 1915 թ․ հուլիսի 17-ին․ «Անե՛ծք, բյուր անե՛ծք անոր, որ թուրքի վրեժը չի լուծեր յոթը պորտեն անդին։ Եթե իմ աչքովս տեսածները ընթերցողը տեսած ըլլա, կարելի է մեռելներին ալ կտակե, որ վրեժխնդիր ըլլան։ Խնայել պետք չէ։ Հայերի գլխին բերած չարիքներեն քարերն անգամ կը դողան»։

Իսկ ի՞նչ էր տեսել Մուրադը․ սա՛․

ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՆԱՀԱՆԳ

Պատերազմից առաջ և հետո

Սեբաստիա 55․000 -12․000

Թոքատ 30․000- 1․800

Ամասիա 30․000- 2․000

Շապին-Կարահիսար 40․000- 1․000

Կյուրին 28․000 -

Տիվրիկ 24․000 -

Տարենտե 18․000 -

Ընդ․ 225․000 -16․800

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 37461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ